Կնոջ մոտ քաղցկեղային ուռուցքը հայտնաբերվել է շան շնորհիվ
Advertisement 1000 x 90

Կնոջ մոտ քաղցկեղային ուռուցքը հայտնաբերվել է շան շնորհիվ

ԱՄՆ Վիսկոնսին նահանգից Ստեֆանի Հերֆելը վստահ է, որ ողջ է մնացել Սիերրա մականունով իր շան շնորհիվ:

Daily Star-ը պատմում է, որ 6 տարի առաջ Սիերրան սկսել է իրեն տարօրինակ պահել, մոտեցել է, սկսել է հոտոտել նրա որովայնն ու որովայնի վրա դրել քիթը:

Նախ ամերիկուհին դրան ուշադրություն չի դարձել, սակայն մի քանի օր անց տեսել է, թե ինչպես է Սիերրան թաքնվում պահարանի հետեւում եւ քիթը թաքցնում պոչի հետեւում: Նախկինում շունը նման բան չի արել:

Շան տարօրինակ պահվածքը վախեցրել է տիրոջը: Այդ ժամանակ նրա մոտ որովայնի ցավեր են սկսվել, եւ կինը շտապել է դիմել բժշկի օգնությանը: Նրա մոտ ձվարանների քաղցկեղի երրորդ ստադիա է հայտնաբերվել, որը անհապաղ բուժում է պահանջել:

Մի քանի ամիս անց կրկին շունը սկսել է հոտոտել կնոջ որովայնը: Բժիշկները հաստատել են կնոջ մտավախությունները՝ քաղցկեը վերադարձել է:

Ստեֆանիի բուժող բժիշկ, օնկոլոգ Դեւիդ Քուշները կարծում է, որ շան պահվածքը ռացիոնալ բացատրություն ունի: Գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ դեպքերի 97%-ում շներն իսկապես կարող են տարբերել առողջ արյան հոտը քաղցկեղով վարակված արյան հոտից:

«Հետազոտությունների այդ ոլորտը շատ հետաքրքիր է: Այն դիտարկում է քաղցկեղային ուռուցքների հայտնաբերման համար շան հոտառության կիրառման հնարավորությունը»,- ասել է գիտնական Հեզեր Ջանքեյրան:

med.news.am



Նման նյութեր