20 բան, որ խելացի մարդիկ այլ կերպ են անում
Advertisement 1000 x 90

20 բան, որ խելացի մարդիկ այլ կերպ են անում

  1. Նրանք տնտեսելու հնարավորություն են գտնում:
    Սա չպետք է խառնել ժլատության հետ: Սեփական ֆինանսները ճիշտ կառավարելու ու տնտեսելու կարողությունը հիացմունքի արժանի որակ է: Միայն առաջին հայացքից անէական թվացող ծախսերից հեշտորեն կարելի է խուսափել ու տնտեսած գումարն ավելի կարևոր բանի վրա ծախսել:
  2. Նրանք ամբողջությամբ հույսը դնում են միայն իրենց վրա:
    Ոչ մի վատ բան չկա նրանում, որ ձեր մերձավոր շրջապատում ունենաք մարդիկ, ընտանիքի անդամներ և գործընկերներ, որոնց դուք վստահում եք ու որոնց վրա կարող եք հույս դնել, սակայն խելացի մարդը չի կարող իրեն թույլ տալ անօգնական դառնալ` ամբողջովին հույսը դնելով այլոց վրա:

Եթե դուք համարում եք, որ օգնության կարիք ունեք, հանգամանորեն վերլուծեք խնդիրը, թե այն արդյո՞ք այդքան բարդ է: Դեպքերի մեծ մասում հենց ձեր սեփական վախերն ու անվստահությունն են խանգարում ձեզ գործել. Հաղթահարեք դրանք, ու ձեր խնդիրներն էականորեն կքչանան:

  1. Նրանք երբեք իրենց անպատասխանատու կերպով չեն պահում:
    Սա բոլորովին չի նշանակում, որ խելացի մարդիկ ձանձրալի են ու չեն կարողանում զվարճանալ: Նրանք կարող են ընկերների հետ լավ ժամանակ անցկացնել, ծիծաղել ու խմել:

Պատասխանատո ւ լինել՝ չի նշանակում՝ անհետաքրքիր լինել, այլ նշանակում է՝ կազմակերպված լինել: Բարձր ինքնակազմակերպվածությունը նպաստում է ավելի մեծ արդյունավետությանը, և բոլորին է հայտնի, թե ինչ բացասական հետևանքներ կարող են ունենալ անպատասխանատու արարքները:

  1. Նրանք կարող են վերանայել իրենց համոզմունքները` դա որպես պարտություն չընկալելով: Մեր համոզմունքների ու աշխարհընկալման վրա ազդում են շրջապատը, ծնողները, կրթությունը ու նախկին փորձը: Դրանք ինքնին չեն կարող սխալ լինել, քանի որ ձևավորվում են կյանքի ընթացքում, սակայն դրանք կարող են կասկածի տակ դրվել, եթե մարդը բախվում է իր համար բոլորովին նոր բանի ու պատասխաններ է փնտրում այն հարցերի համար, որոնց մասին չէր էլ մտածել նախկինում:

Խելացի մարդիկ միշտ վերանայում են իրենց համոզմունքները, բայց դա բոլորովին չի նշանակում, որ նրանք դրանցից հրաժարվում են: Խելացի մարդը իր համոզմունքներին թույլ է տալիս զարգանալ: Բաց մի թողեք ձեր աշխարհայացքն ընդլայնելու հնարավորությունը: Եթե դուք դրանից ձեզ համար արժեքավոր բան եք քաղում, ուրեմն դա պարտություն չէ:

  1. Նրանք թույլ չեն տալիս, որ սխալներն իրենց կանգնեցնեն:
    Մենք չենք կարող խուսափել սխալներ գործելուց, սակայն դա չպետք է կոտրի մեզ ու թևաթափ անի:

Եթե դուք աշխատում եք մի բանի վրա, ինչը ձեր կարծիքով՝ պետք է գրավի հասարակության ուշադրությունը, սակայն արդյունքում տապալվում է, մի հուսահատվեք ու սկսեք նորից, նոր, մաքուր էջից:

Եթե դուք ուզում եք տպավորություն գործել շրջապատի վրա, լսեք նրանց: Մի փորձեք հապշտապ ինչ-որ բան անել, որպեսզի բոլորին ապացուցեք, որ հանճարեղ գաղափարներ ունեք: Դրանով դուք վտանգում եք կորցնել ձեր նկատմամբ եղած վստահությունը:

  1. Նրանք թույլ չեն տալիս, որ անցյալն իրենց հետ պահի:
    Անցյալը հնարավոր չէ ջնջել, բայց չպետք է թույլ տալ, որ այն մեզ հետապնդի ու ազդի մեր հետագա նվաճումների վրա: Մեր անցյալը մեզ դարձնում է այնպիսին, ինչպիսին որ այժմ կանք, այն մեզ ուժեղ է դարձնում, բայց շատ մարդիկ սիրում են իրենց անցյալն օգտագործել՝ որպես իրենց վարքի կամ կատարած սխալների արդարացում:

Եթե դուք ընդունում եք ձեր թերությունները, բայց չեք ուզում ինչ-որ բան անել դրանք ուղղելու համար ու շարունակ արդարացումներ եք փնտրում, ուրեմն դուք ամենաճիշտ ճանապարհը չեք ընտրել, իսկ խելացի մարդիկ այդպես չեն վարվում:

  1. Նրանք իրենց հույսը չեն դնում բախտի գործոնի վրա, որը կլուծի իրենց բոլոր խնդիրները:
    Շարունակ հույսը դնելն այն բանի վրա, որ խնդիրներն իրենք իրենց կլուծվեն, հավասար է անգործության: Խելացի մարդն այդպես չի վարվում: Նա ուզում է, որ իրեն ընդունեն համառ աշխատանքի, այլ ոչ՝ հաջողության համար:
  2. Նրանք չեն անտեսում իրենց բիզնեսի կարևոր կողմերը:
    Հաջողության ամենակարևոր գործոններից մեկը դետալների նկատմամբ ուշադրությունն է: Երբ մարդը բիզնես է հիմնում, մտածում է, որ որակյալ արտադրանքը հաջողության գրավականն է: Դա միշտ չէ, որ բավարար է:

Որպեսզի ձեր ապրանքն անընդհատ գովազդվի ու ներկայանա լավագույն կողմերով, անհրաժեշտ է վեբ-կայք բացել: Դա մարքետինգային լրջագույն ռազմավարություն է:

Մարդիկ կայցելեն այդ կայքը, կգնահատեն դիզայնը, ներկայանալի լինելն ու կոնտենտը: Դրա հիման վրա նրանք կարծիք կկազմեն ձեր ու ձեր արտադրանքի մասին: Դե, իսկ Ձեր արտադրանքի գեղեցիկ ու գունեղ նկարագրությունը միայն շահեկան կլինի դրա վաճառքի համար:

Սա միայն մեկ դետալն է, բայց կան նաև բիզնեսի շատ ուրիշ կողմեր, որոնց մասին պետք է հիշել` հաճախորդի նկատմամբ ճիշտ մոտեցում, բոնուսների համակարգ և այլն:

  1. Նրանք սովորում են իրենց սխալների վրա:
    Սխալները, ինչպես արդեն նշեցինք, անխուսափելի են, և վաղ թե ուշ մի բան այնպես չի գնա: Հնարավոր չէ ամեն ինչ անընդհատ վերահսկել ու իրադարձությունների հնարավոր զարգացման տարբերակները կանխատեսել: Մեր սխալները մեզ շատ բան կարող են սովորեցնել, եթե մենք թույլ տանք:

Խելացի մարդիկ սովորում են իրենց սխալների վրա, այսինքն` հասկանում են, թե ինչ կարելի է քաղել դրանցից, որպեսզի հետագայում կարողանան խուսափել դրանք կրկնելուց: Խելացի մարդիկ փորձում են իրենց սխալներից օգտվելով` ինչ-որ բան փոխել, իսկ ամբարտավաններն արդարացումներ են փնտրում ու կուրորեն հավատում են իրենց անսխալականությանը:

  1. Նրանք իրենց գաղափարների վրա խաչ չեն քաշում՝ միայն որովհետև ուրիշները իրենց հետ համաձայն չեն: 

Իմաստուն մարդը գիտի, թե երբ պետք է շարունակի պնդել իր տեսակետը ու շարժվել առաջ: Եթե ձեր գաղափարները փորձում են խոտանել նույնիսկ դեռ դրանք չլսած` մի հանձնվեք: Պայքարեք արևի տակ ձեր տեղի համար կամ գտեք այն մարդուն, ով կլսի ձեզ ու կգնահատի ձեր գաղափարները:

Բացառված չէ, որ ձեր պրոֆեսիոնալիզմից կվախենան ու կցանկանան խանգարել ձեր զարգացմանը: Հենց որ դուք սովորեք ճիշտ ընդունել կառուցողական քննադատությունը, դուք կսկսեք աճել ու զարգանալ:

  1. Նրանք դատարկ հայտարարություններ չեն անում:
    Ինչպես ասում են, մարդու մասին կարծիք կազմում են ոչ թե՝ ըստ նրանց բառերի, այլ՝ գործերի: Չարժե թերագնահատել ինքդ քեզ ու դատարկ բառեր շռայլել, քանզի դրանով դուք կարող եք կորցնել մարդկանց` ձեր նկատմամբ ունեցած վստահությունը, իսկ այն թանկ արժե: Եթե ուզում եք, որ ձեզ հարգեն ու լուրջ ընդունեն, մի շռայլեք բառերը: Ձեր ջանքերն իրենք կխոսեն ձեր մասին:
  2. Նրանք բաց չեն թողնում իրենց աշխարհայացքն ընդլայնելու հնարավորությունները:
    Ինչպես ասում էր Նիցշեն, չկան հավերժ փաստեր, ինչպես չկան բացարձակ ճշմարտություններ: Գիտությունը շարունակ առաջընթաց է գրանցում ու փոխում մեր աշխարհընկալումը:

Խելացի մարդիկ շարունակ ընդլայնում են իրենց գիտելիքների բազան, իսկ դա միայն օգտակար է մարդու համար:

  1. Նրանք չեն հրաժարվում լավ գործից:
    Խելացի մարդիկ չեն հրաժարվում ոչ լավ գործից, ոչ արժանի գաղափարներից: Հենց այդպես են մտածել հեղափոխություն իրականացրած մարդիկ: Բարեբախտաբար, ժամանակակից հասարակությունը բավականին շատ թերություններ ունի դրանք ուղղելու ու ինչ-որ բանի համար պայքարելու համար:

Մեր ծնողներն ու ուսուցիչները հաճախ են մեզ քննադատում մեր ճաշակների, հետաքրքրությունների ու հոբբիի համար: Այդպես է տեղի ունենում այն պատճառով, որ ավագ սերունդը հակված է քննադատել այն, ինչ ինքը չի հասկանում ու, մեծ հաշվով, չի էլ ուզում հասկանալ:

Խելացի մարդիկ անընդհատ հետաքրքրասիրություն են ցուցաբերում, քանի որ յուրաքանչյուր նոր գաղափարի մեջ կա սովորելու բան:

  1. Նրանք օգտագործում են իրենց գադջեթների ողջ հնարավորությունները:
    Որոշակի ոլորտում գիտելիքների պակասը կամ որևէ խնդրի լուծման համար անհրաժեշտ հմտության բացակայությունը բոլորովին էլ մարդուն ոչ կոմպետենտ չեն դարձնում:

Խելացի մարդիկ կարողանում են հաղթահարել այդպիսի խոչընդոտները ու գտնել այնպիսի որոշումներ, որոնք փոխհատուցում են այդ հմտությունների անբավարար լինելը:
Էլեկտրոնային գադջեթների հնարավորությունների գործածությունը կարող է բավականին օգտակար լինել, քանի որ համացանցում կարելի է գտնել գործնականորեն բոլոր հարցերի պատասխանները:

  1. Նրանք չեն գերագնահատում իրենց հնարավորությունները:
    Ֆրանկենշտեյնն ու Ֆաուստը գերազանց օրինակներ են այն բանի, թե ինչպես մեզնից մեծագույնները կարող են կործանվել իրենց հնարավորությունները գերագնահատելու պատճառով:

Ամբիցիոզությունն ու աշխատասիրությունը լավ բան են, միայն թե չափի մեջ, այլապես կարող են վտանգավոր լինել ու ազդել առողջության վրա, կտրել ընկերներից, մթագնել գիտակցությունը:

Խելացի մարդիկ գտնում են ճիշտ պահը ու կանգ առնում, որպեսզի հետո նոր ուժերով շարունակեն գործել: Անգամ, եթե պատկերը պարզ է, պետք է մի քանի անգամ ևս նայել, քննարկել, վերլուծել, բայց այս անգամ արդեն` առավոտյան: Հնարավոր է՝ այդ ժամանակ այն այնքան էլ կատարյալ չթվա:

  1. Նրանք ոխերիմ թշնամիներ չունեն:
    Կարևոր չէ, թե դուք ով եք, հաջողակ գործարա՞ր, թե՞ վարձու աշխատող, ձեր կյանքում, միևնույն է, կլինեն թշնամիներ ու մրցակիցներ, որոնց հետ դուք պարզապես անհամատեղելի համոզմունքներ, գաղափարախոսություններ ու հայացքներ ունեք: Խնդիրն այն է, որ դուք չգիտեք, թե նրանք ինչի են ընդունակ, եթե սադրեք նրանց:

Երբ դուք շփվում եք համառ ու բռնկվող մարդկանց հետ, համոզվեք, որ նրանց մասին օբյեկտիվ կարծիք ունեք: Եթե դուք փորձեք ապացուցել ձեր տեսակետը կամ վիճել նրանց հետ, ոչնչի չեք հասնի: Դրա փոխարեն՝ պարզապես գլխով արեք ու խոսակցության վերջում ասեք, որ համաձայն չեք նրա հետ:

Նոր համագործակցության սկզբում ուշադիր հետևեք ձեր գործընկերներին ու հասկացեք, թե որքան է նրանց` ձեզ խաբելու հավանականությունը: Խուսափեք նաև այնպիսի արարքներից, որոնք կարող են՝ որպես դավաճանություն դիտվել ու որակվել: Եթե հեռանում եք իրարից, աշխատեք չայրել բոլոր կամուրջները ու թշնամիներ չդառնալ: Դա ձեզ ոչ մի լավ բանի չի հանգեցնի:

  1. Նրանք իրենց հպարտությանը թույլ չեն տալիս խոչընդոտել իրենց:
    Կարող եք հպարտանալ ձեզնով այնքան ժամանակ, քանի դեռ այն ձեզ չի կլանել:
    Հաճախ է պատահում այնպես, որ հենց մարդը հաջողության է հասնում, սկսում է խստորեն քննադատել շրջապատողների կարծիքը: Ավելին, նա կարող է մերժել լավ առաջարկը կամ նախագիծն այն պատճառով, որ ինքը չէ դրա հեղինակը:
    Խելացի մարդիկ աշխատում են տրամաբանորեն դատել ու իրենց հպարտությանը թույլ չեն տալիս ազդել դրա վրա:
  2. Նրանք ամեն ինչ միանգամից չեն ներդնում:
    Սա ներդրումների շատ կարևոր կանոն է, որը նաև ընդունելի է ամենօրյա կյանքում: Երբեք ձեր բոլոր ջանքերն մի ուղղեք մի գաղափարի իրականացմանը:
    Խելացի մարդիկ միշտ պահեստային պլաններ ու այլ տարբերակներ են ունենում: Պետք չէ նահանջել, երբ ինչ-որ բան ձեր նախատեսածի պես չի գնում:
  3. Նրանք իրենց չեն խաբում, թե ամեն բան հեշտ կլինի:
    Խելացի մարդիկ աշխատում են իրենց ինքնավստահության վրա ու չեն սպասում, որ ամեն բան հեշտ է լինելու: Խելացի մարդկանց դուր են գալիս փորձությունները և այն զգացողությունները, որ նրանք ունենում են խոչընդոտներ հաղթահարելիս:
    Խելացի մարդիկ չեն ապրում պատրանքներով ու իրենց չեն խաբում, թե կյանքում ամեն բան հեշտ կտրվի: Անգամ, եթե ձեզ թվում է, թե ամեն ինչ լավ է, մի կորցրեք զգոնությունը. Դա կարող է սոսկ խաղաղություն լինել փոթորկից առաջ:
  4. Նրանք չեն գնում չարդարացված ռիսկերի:
    Մենք բոլորս էլ ինչ-որ ժամանակ ավելիին հասնելու համար ստիպված ենք եղել գնալ ռիսկի: Փաստորեն, դուք կախվածություն եք ձեռք բերում սուր զգացողություններից: «Բարձր ռիսկեր` մեծ պարգևներ» արտահայտությունը ձեր կարգախոսն է դառնում:

Խելացի մարդիկ չեն վախենում ռիսկի դիմել, բայց սահմանափակվում են նրանցով, որոնք թույլատրելիի սահմաններում են: Նրանք գիտեն, որ ռիսկի դիմելն ամենաիմաստուն որոշումը չէ: Անգամ վիճակախաղի տոմս գնելիս նրանք մտածում են:

Եթե դուք ավելորդ փող ունեք, մի կողմ դրեք այն: Հույս մի դրեք անծանոթների վրա ու հեռու մնացեք անկայուն ֆոնդային բորսաներից:
Հաջողության հասնելու համար պետք է համառորեն աշխատել: Մի տրվեք գայթակղությանն ու դադարեք հավատալ այն բանին, որ ձեր կյանքը կարող է ամբողջովին փոխվել մեկ օրում:

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը