Անգլիական գյուղերից մեկում 12 անգամ փողոցում գտել են նետված գումարով պարկեր: Այդ մասին հայտնում է ВВС-ն:
Բլեքհոլ Կոլերի գյուղում, որն ունի 5 հազար բնակիչ, 5 տարի շարունակ փողով պարկեր են գտնում: Տասներկուերորդ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 18-ի նախօրեին:
Տեղի բնակիչը 20 ֆունտանոց թղթադրամներից բաղկացած փաթեթ է գտել: Ո՞վ և ինչո՞ւ է նման բան անում, հայտնի չէ: Ոստիկանները ոչինչ չեն կարողանում հայտնաբերել: Նշվում է, որ առաջին անգամ գումար են գտել 2014 թ.:
Պատրաստեց Անի Գաբուզյանը