Եղիսաբեթ Երկրորդը սեքս սկանդալի պատճառով չեղարկել է որդու 60-ամյակի երեկույթը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Եղիսաբեթ Երկրորդը սեքս սկանդալի պատճառով չեղարկել է որդու 60-ամյակի երեկույթը

Արքայազն Էնդրյուին անվանում են Անգլիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու սիրելի որդին։ Սակայն մայրիկի սիրելին միապետությունը հասցրել է ճգնաժամի։ Սկանդալը, որում ներգրավված է Յորքի դուքսը, ստվեր է նետել ոչ միայն նրա աշխատանքի, այլև թագավորական ընտանիքի մյուս անդամների, ինչպես նաև հարազատ դստեր հարսանիքի վրա։

BBC-ի լրագրող էմիլի Մեյթլիսին տված հարցազրույցի հրապարակումից հետո թագուհու որդու համար մութ ժամանակներ են եկել։ Ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի հետ ընկերության մասին նրա հայտարարությունը մեծ հնչեղություն է ստացել։ Ի դեպ, Յորքի դուքսի անտեղի հարցազրույցը BBC Newsnight-ին նախապես հավանության չէր արժանացել թագուհու կողմից։ Այսպիսի հայտարարությունները հերթական անգամ վշտացրել են Ձերդ գերազացնությանը։

Հետևանքները երկար չեն ստասեցրել։ Եղիսաբեթ Երկրորդը որդուն թագավորական պարտականությունների կատարումից հեռացնելու և աշխատավարձից զրկելու որոշում է կայացրել։ Այդ որոշման կայացման հարցում կարևոր դերակատարում է ունեցել արքայազն Ուիլյամը։ Հենց նա է պնդել այս աննախադեպ հեռացումը։

«Ուիլյամն ավելի ու ավելի է ներգրավվում միապետության ճակատագրի վերաբերյալ որոշումներում։ Նա իր հորեղբոր՝ արքայազն Էնդրուի մեծ երկրպագուն չէ»,- Daily Mail-ը մեջբերել է թագավորական պալատին մոտ կանգած աղբյուրի խոսքերը։

Ֆինանսիստի հետ ընկերության մասին հայտարարությունը, որը մեղադրվել է սեքսուալ բռնության, մանկապղծության և պոռնկությանը դրդելու մեջ, լուրջ հետևանքների է հանգեցրել։ Չեղարկվել է արքայազն Էնդրուի հաբելյանի առիթով երեկույթը. արարողությունը պետք է տեղի ունենար հաջորդ տարվա փետրվարին։ Արքայադուստր Բեատրիսը խախտել է հարսանեկան սովորույթը հոր հետ կապված սեքս սկանդալի պատճառով։

style.news.am



Նման նյութեր