Ռուսաստանյան գործատուները ավելի քիչ կողմնակալ են դարձել ավելորդ քաշ ունեցողաշխատանք փնտրողների նկատմամբ: Այս մասին հայտնում է «Интерфакс» -ը:
Superjob.ru պորտալի հետազոտական կենտրոնի անցկացրած հետազոտության համաձայն, անձնակազմի գծով կառավարման մենեջերների միայն 19 տոկոսն է նախընտրում ավելորդ քաշ չունեցող դիմողներին: Ընդ որում, 65 տոկոսը վստահ է, որ աշխատանքի ընդունելիս չպետք է հաշվի առնել քաշը:
Հարցման մասնակիցների 31 տոկոսը խոստովանել է, որ ավելորդ քաշ ունեցող մարդիկ աշխատանք փնտրելիս՝ բախվում են խտրականության հետ: Հարցվածների 32 տոկոսը կարծում է, որ նման խնդիր չկա: Մնացածը չեն կարողացել պատասխանել այս հարցին:
2012 թվականից ի վեր գործատուների մասնաբաժինը, որոնց անհանգստացնում է դիմորդների քաշը, նվազել է 14 տոկոսով, իսկ բարեկազմ թեկնածուներ նախընտրող մենեջերների թիվը գրեթե կիսով չափ կրճատվել է:
Հարցմանը մասնակցում էին մարդկային ռեսուրսների 500 մասնագետ՝ 106 բնակավայրերից, որոնք տեղակայված են Ռուսաստանի Դաշնության բոլոր դաշնային շրջաններում:
Հոկտեմբերին հաղորդվել էր, որ Ռուսաստանում 30 տարեկանից բարձր յուրաքանչյուր երկրորդ բնակիչի մոտ առկա է ճարպակալումը: 2012 թվականից ի վեր ավելորդ քաշ ունեցող բնակիչների թիվն աճել է 2,3 անգամ: Ամենաշատը գերերը Կուրգանի շրջանում և Ալթայում են: