Մենք ունենք հստակ հաշվարկ. ՀՆԱ իրական աճը 3.0-3.5 %-ի միջակայքում է, մնացածը փչոցի է. Հրանտ Բագրատյանը՝ Փաշինյանի ներկայացրած տնտեսական աճի ցուցանիշների մասին. tert.am
Advertisement 1000 x 90

Մենք ունենք հստակ հաշվարկ. ՀՆԱ իրական աճը 3.0-3.5 %-ի միջակայքում է, մնացածը փչոցի է. Հրանտ Բագրատյանը՝ Փաշինյանի ներկայացրած տնտեսական աճի ցուցանիշների մասին. tert.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ պաշտոնական տվյալներ էր հրապարակել, ըստ որի՝ 2019-ի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 7.1 %:

«Նույն ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 8.8 %, շինարարության աճը՝ 4.5 %, առևտրի աճը 8.9 %, ծառայությունների աճը՝ 15.1 %:

Արտահանումն ավելացել է 7.2 %-ով: Միջին ամսական աշխատավարձն աճել է 5.9 տոկոսով: Սրանք բավականին լավ ցուցանիշներ են, եթե չասեմ՝ շատ լավ:

Այսպիսով` ունենք բոլոր հիմքերը՝ պնդելու, որ 2019 թվականի տնտեսական աճը մոտ կլինի 7 տոկոսին: Հույս ունենք՝ նաև կհատի 7 տոկոսի սահմանագիծը»,- գրել էր նա:

Տնտեսական իրավիճակը մեկնաբանելու խնդրանքով Tert.am-ը դիմեց ՀՀ նախկին վարչապետ, պրոֆեսոր Հրանտ Բագրատյանին։

«Նախ աճի տեմպն իջել է, երկրորդ՝ մարդկանց մեջ ոչ մի բան հույս ու հավատ չի ներշնչում: Բավական է ասել, որ հոկտեմբերին տնտեսությունը սեպտեմբերի համեմատ անկում է ապրել: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների թվերը, որոնք կան, վերահսկողական թվեր են. ստուգում ես, տեսնում, որ այդ աճը շատ դեպքերում պարզապես ուռճացվել է:

Հոկտեմբերին լուրջ անկում կա արտահանման մեջ՝ սեպտեմբերի համեմատ: Գյուղատնտեսությունում նույնպես անկում կա։ Այն իրականում ավելի շատ է, բայց ԱՎԿ-ն նորից անցել է հանրությանը մոլորեցնելուն։ Օրինակ՝ 9-ամսով խաղողի արտադրությունն անցյալ տարվանից ավել չէ, բայց 25 % աճ է ցույց տված։

Ամբողջությամբ՝ tert.am