Թբիլիսիում ոստիկանությունը ջրանետներ Է կիրառել հանրահավաքի մասնակիցներին ցրելու համար. Reuters
Advertisement 1000 x 90

Թբիլիսիում ոստիկանությունը ջրանետներ Է կիրառել հանրահավաքի մասնակիցներին ցրելու համար. Reuters

Վրացական ոստիկանությունը լույս նոյեմբերի 26-ի գիշերը ջրանետներ Է կիրառել Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հանրահավաքի մասնակիցներին ցրելու համար: Այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը:

«Նոր Վրաստան» կուսակցության առաջնորդ Գեորգի Վաշաձեն գործակալության լրագրողներին պատմել Է մի քանի մարդու, այդ թվում՝ ընդդիմադիր քաղաքական գործչի ձերբակալման մասին:

Հաջակցություն համամասնական համակարգով արտահերթ խորհրդարանական ընտրությունների ակցիայի մասնակիցները նոյեմբերի 25-ին ձեռնամուխ են եղել երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի շենքի մուտքերի պիկետմանը: Նրանք փորձում են պատգամավորներին զրկել երեքշաբթի օրը լիագումար նիստ անցկացնելու հնարավորությունից:

«Ռուսթավի 2» հեռուստաալիքի տվյալներով՝ հատուկ նշանակության ուժերը ուժ չեն կիրառել, այլ միայն վահաններով հանրահավաքի մասնակիցներին հետ են մղել խորհրդարանի մուտքերից: Ակցիայի ցրումն ուղեկցվել Է ոստիկանության հետ բախումներով: Ներկայում շենքի մերձակա տարածքը, ինչպես նաև Ռուսթավելիի պողոտան բաց են ավտոտրանսպորտի երթևեկության համար: Քաղաքապետարանին առընթեր կոմունալ ծառայություններն արդեն պողոտան և հարակից տարածքն ազատել են վրաններից:

Ընդդիմադիրները հայտարարում են, որ մտադիր չեն հրաժարվել իրենց պլաններից և կշարունակեն պիկետումը: Ներկայում նրանք գտնվում են խորհրդարանի մերձակա մայթի վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր