Ալբանիայում երկրաշարժից զոհերի թիվը հասել Է 27-ի: Այդ մասին նոյեմբերի 27-ին հայտնել Է Koha Jone թերթը:
Ավելի վաղ հաղորդվել Էր 21 զոհվածի մասին: Երկրի պաշտպանության նախարարության տվյալների համաձայն, երկրաշարժի հետևանքով տուժել Է ավելի քան 650 մարդ: Ինչպես նշում Է Ալբանիայի հեռագրական գործակալությունը, փլատակներից հաջողվել Է փրկել 45 մարդու:
Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հայտարարել Է, որ նոյեմբերի 27-ին իշխանությունները արտակարգ դրություն կհայտարարեն Տիրանայում և Դուրեսում, քաղաքներ, որոնք առավել մեծ վնասն են կրել: