Tert.am-ը գրում է. «…Աղբյուր գրում է, որ Վարդգես Մարկոսյանը, որը ներկայանում է որպես Ջիանի Օնչո, Դեյվիդ Պետրոսով և Լարամ Նարմեն, ընդունել է 40 կգ կոկաին տեղափոխելու մեղադրանքը: Կոկաինը թաքցված է եղել կենցաղային իրերի մեջ: Նա դրանք ուղարկել է Ավստրալիա:
47-ամյա Վարդգես Մարկոսյանը խոստովանել է, որ 2014 թվականի մայիսից մինչև 2019 թվականի հունվար թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ է զբաղվել: Նրա հանցակիցը եղել է քույրը՝ Իռեն Մարկոսյանը, որը ևս իրեն մեղավոր է ճանաչել:
Նրանք մեղադրվում են նաև 3,5 միլիոն դոլար լվանալու համար»:
Ամբողջությամբ՝ tert.am