Ամստերդամը կհրաժարվի «Կարմիր լապտերների փողոց» եզրույթից, սակայն թաղամասը փոփոխություններ չի կրի, գրում է NL Times-ը:
Քաղաքապետի՝ տուրիզմի գծով տեղակալ Վիկտոր Էվերխարտը հայտարարել է, որ հայտնի անվանումն այլևս չի լինի ցուցանակների վրա, իսկ դրա փոխարեն թաղամասը կկոչվի քաղաքի կենտրոն:
Էվերխարտը բացատրել է, որ «կարմիր լապտերներն» ասոցացվում են սեռական ծառայությունների մատուցման հետ, իսկ Ամստերդամը կարիք չունի ներկայացնել այդ ծառայությունների ոլորտը որպես տեսարժան վայր: