Դավիթ Մաթևոսյանի ֆեյսբուքյան հրապարակումը.
«Քանի որ պատասխանատու եմ հանրության առջև.
Տեղեկացնում եմ, որ նոյեմբերի 26-ին ԿԳՄԵՍ նախարարությունում (որքան ինձ հայտնի է` ՀՀ կառավարության պնդմամբ) վերջապես տեղի ունեցավ Հրանտ Մաթևոսյան Կենտրոն-թանգարանի ձեզ հայտնի մեր էսքիզ նախագծի պրեզենտացիան:
Տեղեկացնում եմ որ ներկա էին այդ նախարարության, քաղաքապետարանի, կադաստրի, պետգույքի կմիտեի, քաղշինկոմիտեի «շարքային» և «մահկանացու» մասնագետ-պաշտոնյաներ, այդ իսկ պատճառով ծավալված թեթևակի քննարկումը մասնագիտական էր և էապես գրագետ: Պիտի նշեմ սակայն, որ նախկինում էլ մնացած շահագրգիռ կողմերիս իսկ այդ օրը` ներկաներիս հուզող խնդիրը` ՀՀ օրենսդրությամբ ոլորտի լիազոր և կառավարիչ ԿԳՄԵՍ նախարարության պաշտոնական տեսակետը, դիրքորոշումը, ի վերջո ԲԱՑԱԿԱ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ Կենտրոն-թանգարանի վերաբերյալ, դարձյալ չպարզաբանվեց, չբացահայտվեց, չհրապարակվեց:
Ստիպված եղանք նախարարության ներկայացուցիչներին դարձյալ հիշեցնել և հորդորել, թե այն ինչ մենք արել ենք` իրենց պարտականությունն է եղել և մնում թե հեղափոխությունից առաջ, թե հետո, և մենք արել ենք այն ինչ իրենք չեն արել:
Դարձյալ հիշեցրինք, որ Կենտրոն թանգարանի շենքի կառուցման վերաբերյալ առկա է ՀՀ կառավարության երկու որոշում և շենքը կառուցվում է /ավելի ճիշտ` արդեն երկու տարի է ՉԻ ԿԱՌՈւՑՎՈւՄ/ ՀՀ բյուջեի գումարներով, և մնացյալ հարցերը, որ գիտեք:
ՑԱՎՈՔ, բացակա էին, Հայաստանում չէին նախարարը, ոլորտի գծով նրա տեղկալուհին, ևառհասարակ որևէ այլ տեղակալ:
Մի խոսքով, ժողովուրդ ջան, ինչ որ բան, թեկուզ և սողեսող, կարծես թե փոփոխվում է:
Հ.Գ. ԿԳՄ-Ե-Ս նախարարությւոն եմ գրում, քանի որ Երիտասարդության հարցեր գործառույթը, որ իսկզբանե վերապահված էր Մշակույթի նախարարությանը, այս նոր նախարարության անվան միջից չքվել է ու «կտակ էլ չի գրել»: Գրել եմ ու գրելու եմ այդպես, մինչև որ մեկը պաշտոնապես սա նկատի, հաստատի, հերքի, բացատրություն տա, արդարանա, և այլն»: