UFC-ի մարտիկը հուզիչ նամակ է գրել մահացած խորթ աղջկան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

UFC-ի մարտիկը հուզիչ նամակ է գրել մահացած խորթ աղջկան

UFC խառը մենամարտերի մարտիկ, ամերիկացի Ուոլտ Հարիսը հուզիչ նամակ է գրել իր խորթ աղջկան՝  Անյա Բլանշարդին: Հիշեցնենք, որ Անյա Բլանշարդի մարմնի մնացորդները հայտնաբերվել էին երկու օր առաջ: Իսկ աղջիկն անհետացել էր հոկտեմբերի 24-ի գիշերը:  Ոստիկանությունը ձերբակալել է սպանության մեջ կասկածվող երկու մարդու:

«Դու ինձ լույս պարգևեցիր, իսկ հիմա ես չեմ կարող հաղթահարել այս ցավը: Ես գիտեմ՝ դու կուզենայիր, որ ես միշտ ուժեղ լինեի: Հիմա դա ինձ շատ դժվար է անել, փոքրի՛կս: Հիմա ամեն ինչ կորցրել է իմաստը, բայց ես քեզ խոստանում եմ, որ ուժ կգտնեմ»,-  Insragram-ի իր էջում գրել է Հարիսը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հարիսը հրաժարվել է իր առաջիկա մենամարտերից, մասնավորապես արդեն որոշված է, որ նա չի մասնակցի դեկտեմբերի 7-ին նախատեսված Ալիստար Օվերիմի հետ մենամարտին:

View this post on Instagram

My sweet baby girl… I just wanna thank you for helping me change my life for the better… For teaching me how to be a man and a better father! For being my biggest fan win, lose , or draw! For always knowing what to say to put a smile on my face and lift me up when I was down and wanted to give up. You light up my world I’m so many ways. This pain is unbearable… I know you want me to be strong but it so hard baby it so hard. I’m gonna find away I promise you I will. Right now nothing makes sense and I’m so lost. I just want you back. I hope I made you proud… I’m gonna keep going daddy just needs time. I love you so much. Look after us like you always did. We need you now more than ever. My lil mighty mighty tiger is a angel now. I love you baby girl forever and ever!

A post shared by Walt Harris (@thebigticket205) on

shantnews.am 



Նման նյութեր