Նապոլեոն Բոնապարտի երկարաճիտ կոշիկները վաճառվել են 117 հազար եվրոյով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նապոլեոն Բոնապարտի երկարաճիտ կոշիկները վաճառվել են 117 հազար եվրոյով

Ֆրանսիայի լեգենդար կայսր Նապոլեոն Բոնապարտի երկարաճիտ կոշիկները Փարիզի Drouot աճուրդների տանը վաճառվել են 117 հազար եվրոյով: Այս մասին հայտնում է Drouot-ի թվիթերյան միկրոբլոգը:

«Նապոլեոնի հայտնի երկարաճիտ կոշիկները վաճառվեցին 117 208 եվրոյով: Կայսրության երկրպագուները նախկինի նման շատ են»,- նշել են Drouot-ի ներկայացուցիչները:

Կոշիկների նախնական գինն աճուրդում սահմանվել էր 50-80 հազար եվրո:

 



Նման նյութեր