«Շնորհակալ եմ որդուս համար»․ Քիմ Քարդաշյանը հրապարակել է ամուսնու և որդու քնքուշ կադրը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Շնորհակալ եմ որդուս համար»․ Քիմ Քարդաշյանը հրապարակել է ամուսնու և որդու քնքուշ կադրը

Գովաբանության օրվա առթիվ Քիմ Քարդաշյանը հրապարակել է կրտսեր որդու՝ վեց ամսական Փսալմի եւ ամուսնու՝ Քանյե Ուեսթի համատեղ լուսանկարը:

«Ամենամեծ երջանկությունը մեր երեխաներին քեզ հետ դաստիարակելն է։ Շնորհակալություն քեզ որդու համար»,- գրել է ռեալիթի-շոուի աստղը։

 

Երկրպագուները չեն թաքցրել իրենց հիացմունքը։ «Ինչպիսի հոգատար հայր է», «Հրաշալի են, տղան հայրիկին նման է», «Այս կադրի քնքշությունը շշմեցուցիչ է»,- նշել են հետեւորդները:

Նշենք, որ ընտանիքը ավանդական տոնը նշել է հարազատների ու մտերիմների շրջապատում։ Այն մեծ, ուրախ երեկույթ էր, որին մասնակցել են Քարդաշյան-Ջեններ ընտանիքի բոլոր անդամները:

Բացի այդ, Քիմը երկրպագուների հետ կիսվել է լուսանկարով, որում նա պատկերված է 6-ամյա դստեր՝ Նորթի, 3-ամյա որդու՝ Սեյնթի եւ մեկ տարեկան Չիկագոյի հետ: «Շնորհակալություն Աստծուն իմ երեխաների համար»,- իր միկրոբլոգում գրել է Քիմը։

style.news.am