Վիտամինների անբավարարությունն անուշադրության մատնել չի կարելի, քանի որ որպես հետևանք՝ կարող են կուրջ խանգարումներ առաջանալ: Estet-portal.com-ի հաղորդմամբ՝ կարևոր է լիարժեք սնվել՝ օրգանիզմն անհրաժեշտ վիտամիններով ու միկրոէլեմենտներով ապահովելու համար:
Օրգանիզմում վիտամինների անբավարար մակարդակի պատճառները
Ավիտամինոզն օրգանիզմում վիտամինների անբավարար մակարդակն է, որը կարող է առաջանալ հետևյալ պատճառներով.
- ներքին օրգանների և համակարգերի հիվանդություններ
- դեղամիջոցների, հատկապես՝ հակաբիոտիկների երկարաժամկետ օգտագործում
- օրգանիզմին չպահապատասխանող կլիմա
- սննդակարգում չափից շատ սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի ներառում
- հաճախակի սթրեսային իրավիճակներ և նյարդային լարվածություն
- ֆիզիկական բարդ աշխատանք
- ջերմային մշակման ենթարկված սննդի՝ մեծ քանակով օգտագործում, ինչպես նաև քիչ քանակով մրգերի և հում բանջարեղենի օգտագործում
- սննդի պահպանման կանոնների խախտում:
Ինչպես է արտահայտվում A և C վիտամինների անբավարարությունը
A վիտամինի անբավարար մակարդակի դեպքում նկատվում են հետևյալ նշանները.
- մազաթափություն
- տեսողության վատացում
- աչքերի հոգնածություն
- մաշկի կոշտացում:
Երբ օրգանիզմին չի բավականացնում C վիտամինի մակարդակը, կարող են առաջանալ հետևյալ խնդիրները.
- եղունգների շերտավորում
- մկանային ցավեր
- անոթների թուլություն
- արյունահոսություն լնդերից
- հոդացավեր:
Ինչպես է արտահայտվում B խմբի վիտամինների անբավարարությունը
- B1 վիտամինի անբավարար մակարդակը նպաստում է նևրոզների առաջացմանը, հաճախասրտությանը, ոտքերի այտուցվածությանը:
- B6 վիտամինի անբավարար մակարդակի մասին կարող է վկայել լեզվի գույնը. այն այտուցվում է, դառնում կարմիր ու փայլուն, աչքերն արցունքոտվում են:
- B12 վիտամինի անբավարար մակարդակի հետևանքով կարող է բարձրանալ խոլեստերինի մակարդակը, խանգարվել արյան շրջանառությունը, իջնել հեմոգլոբինի մակարդակը: Խնդրի մասին կարող են վկայել նաև հոգնածությունը, արագ հյուծումը, ցավը որովայնում:
Ինչպես է արտահայտվում K, PP վիտամինների անբավարարությունը
Վիտամին K-ի անբավարար մակարդակի մասին կարող են վկայել հետևյալ ախտանշանները.
- արյունահոսություն լնդերից
- փոքր վերքերի երկար ապաքինում
- արյան մակարդելիության խանգարում
- անոթային խնդիրներ:
PP վիտամինի անբավարար մակարդակը կարող է արտահայտվել հետևյալ նշաններով.
- մաշկի թեփոտում
- այտուցներ ձեռքերին և ոտքերին
- ագրեսիվություն
- դիարեա
- մաշկի գույնի փոփոխություն
- հիշողության վատացում:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը