Ինքնագնահատականը բարձրացնելու համար պարզապես հարկավոր է հայելու մեջ ավելի քիչ նայել: Նման եզրահանգման են եկել Ֆլորիդայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները, հայտնում է MedicalXpress-ը:
Գիտնականները հետազոտությունն անցկացրել են բացառապես կանանց շրջանում, բայց դրա արդյունքները կարևոր են նաև տղամարդկանց համար:
Այն խմբի կանանց մոտ, որոնց հրահանգվել էր սահմանափակել հայելիների հաճախակի օգտագործումը, զգալիորեն բարձրացել է ինքնագնահատականը, ի տարբերության այն կանանց, որոնք շարունակել են հաճախ նայել հայելու մեջ: Վերջիններս դժգոհ են եղել իրենց արտաքին տեսքից և կազմվածքից:
Ըստ գիտնականների՝ ապագայում անհրաժեշտ է իրականացնել լրացուցիչ հետազոտություններ, թեև, արդեն իսկ ձեռք բերված արդյունքները գոհացուցիչ են մասնագետների համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը