Ֆելիքս Ցոլակյանը հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն
Advertisement 1000 x 90

Ֆելիքս Ցոլակյանը հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 2-ին կայացավ ընդլայնված խորհրդակցություն, որը վարել է նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության նպատակն էր աշխատակազմի պատասխանատուների հետ քննարկել աշխատանքային, կարգապահական և կազմակերպչական բազմաթիվ հարցեր:

Խորհրդակցությանը նախարարը նախանշեց նաև Արտակարգ իրավիճակների նախարարության առաջիկա անելիքները և հանձնարարականներ ուղղեց տարբեր ոլորտների պատասխանատուներին՝ մինչև տարեվերջ ավարտին հասցնել բոլոր այն աշխատանքները, որոնք առաջնային լուծում և ուշադրություն են պահանջում:

Նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանձնարարեց առկա խնդիրների և կատարված աշխատանքների արդյունքների մասին զեկուցել իրեն՝ նշելով կոնկրետ ժամկետներ:

«Արվել և արվելու է ամեն ինչ, ամեն դրականը աշխատանքում և աշխատողների համար, միևնույն ժամանակ բոլորից պահանջվում է խստագույնս՝ աշխատանքային պարտավորությունների կատարմանն ու կարգապահությանն ուղղված»,- ասել է Ցոլակյանը:



Նման նյութեր