Մարգարյան. «Գնաճը Հայաստանում արդեն մոդա է դարձել». armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Մարգարյան. «Գնաճը Հայաստանում արդեն մոդա է դարձել». armeniasputnik.am

Գնաճը Հայաստանում վերջին երկու տարիներին արդեն մոդա է դարձել և շատ ցածր մակարդակի վրա է, եթե խոսում ենք ընդհանուր գնաճից: Այդ խնդիրը կախված է ընդհանուր ծախսային քաղաքականության հետ: Sputnik Արմենիայի եթերում այս մասին ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

Նոյեմբերի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook գրել էր, որ ՄԱԿ-ի սննդամթերքի համաշխարհային կազմակերպության զեկույցի համաձայն՝ 2019 թվականի հոկտեմբերին անցած տարվա հոկտեմբերի համեմատ սննդամթերքի համաշխարհային գները աճել են 6 տոկոսով, իսկ Հայաստանում 2019-ի հոկտեմբերին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքը թանկացել է 0.1 տոկոսով:

«Ինչ վերաբերվում է գյուղատնտեսության ոլորտին, այդտեղ միտումները վերջին տարիների կտրվածքով խիստ անբարենպաստ են: Սակայն այս տարի բնակլիմայական պայմանները համեմատաբար լավ էին գյուղատնտեսական արտադրության առումով տարին բարենպաստ էր, և առաջարկի հետ կապված շոկեր չեն եղել: Դրան գումարած` եղել են նաև ներմուծման բավականաչափ մեծ ծավալներ: Կարևոր դեր է խաղացել նաև այն հանգամանքը, որ լոլիկի և կարտոֆիլի մեծ քանակությամբ ներմուծումներ են եղել նաև երրորդ երկրներից»,- նշում է Մարգարյանը:

Տնտեսագետի դիտարկմամբ՝ սովորաբար գները նախևառաջ ընդհանուր առմամբ արձագանքում են առաջարկին, և այդտեղ գնաճի մասին խոսելն ու այդպիսի զամբյուղներ համեմատելը տեղին չէ, որովհետև պարենային մթերքների զամբյուղ ասվածը լայն հասկացություն է, իսկ մեզանում բավականաչափ փոքր թվով մթերքներ են ընդգրկված այդ զամբյուղում, ու դրանով է հաշվարկվում պարենային զամբյուղի այդ հատվածը: Ուստի հատվածական համեմատությունները միակողմանի են ստացվում:

«Մի կողմից սպառողի համար ցածր գները լավ են, սակայն վաճառողի տեսանկյունից դա ամենևին էլ բարենպաստ ազդակ չէ: Ագրարային սեկտորի արտադրողի համար այն, որ գները չեն աճում, և կարող է ըստ էության պրոբլեմներ լինել հասույթի, եկամուտների, վարկերի մարման հետ կապված, հենց խոսում է այն մասին, որ վիճակը բարենպաստ չէ, և գյուղատնտեսական սեկտորը չի վերականգնել իր երեք-չորս տարի առաջ ունեցած ծավալները»,- նշում է Մարգարյանը:

Տնտեսագետի կարծիքով՝ այս հարցում մեդալը երկու երես ունի, և պետք է երկու երեսն էլ համեմատել՝ խնդրին նայելով ոչ միայն գնորդ-սպառողի, այլ նաև արտադրող-վաճառողի տեսանկյունից:

Ավելի մանրամասն՝ armeniasputnik.am



Նման նյութեր