Մոնտանայի նահանգապետը հրաժարվեց ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցելուց
Advertisement 1000 x 90

Մոնտանայի նահանգապետը հրաժարվեց ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցելուց

ԱՄՆ-ի Մոնտանա նահանգի նահանգապետ դեմոկրատ Սթիվ Բալոքը հրաժարվել Է երկրում նախագահական մրցարշավին հետագա մասնակցությունից: Բալոքն իրեն դեռ մայիսին Էր որպես թեկնածու առաջադրել նախագահական ընտրություններին մասնակցելու համար:

«Քանի որ մենք ունեցանք բազմաթիվ խոչընդոտներ, որոնց մասին չԷինք պատկերացնում, երբ ես միանում Էի մրցարշավին, ներկայում պարզ Է դարձել, որ ես չեմ կարողանա վերեւներին հասնել այդ լեփ-լեցուն դաշտում: Ես թողնում եմ մրցարշավը, բայց մնում եմ երախտագիտությամբ եւ լավատեսությամբ լի»,-նահանգապետի հայտարարությունը մեջբերում Է Washington Post թերթը:

ԱՄՆ-ի նախագահի ընտրություններն անցկացվելու են 2020 թվականի նոյեմբերի 3-ին: Պետության գործող ղեկավար հանրապետական Դոնալդ Թրամփն արդեն հայտարարել Է դրանց մասնակցելու մտադրության մասին: Դեմոկրատական կուսակցությունից թեկնածուների նախնական ընտրություններն (փրայմերիզները) անցկացվելու են փետրվարից մինչեւ հունիս, ինչից հետո հաղթողն ընտրվելու Է կուսակցական համագումարում: Հենց նա Էլ կդառնա Թրամփի մրցակիցը: Համազգային հարցումների մեծամասնությունում Ջո Բայդենն առաջինն Է, Էլիզաբեթ Ուորենը եւ Բեռնի Սանդերսը զբաղեցնում են երկրորդ ու երրորդ տեղերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 



Նման նյութեր