Ռանչպար գյուղն արդեն մանկապարտեզ ունի. Վարչապետը շրջայց է կատարում
Advertisement 1000 x 90

Ռանչպար գյուղն արդեն մանկապարտեզ ունի. Վարչապետը շրջայց է կատարում

Արարատի մարզի Ռանչպար գյուղում ավարտվել է մանկապարտեզի շինարարությունը, որի  կառուցման խոստումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տվել էր մարտի 16-ին իր կատարած այցի ընթացքում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վարչապետ Փաշինյանն այցելել և շրջայց է կատարում նորակառույց մանկապարտեզում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019-ի մարտին նախապես չծրագրավորված այցով Արարատի մարզի Ռանչպար գյուղում գտնվելով՝ ծանոթացել էր համայնքի խնդիրներին ու հանձնարարել զբաղվել դրանցով՝ առաջին հերթին կենտրոնանալով մանկապարտեզի խնդրի վրա:

Հոկտեմբերին Վարչապետը հայտնել էր, որ մանկապարտեզի շինարարությունը սկսվել է:

Մանկապարտեզն իր միջոցներով կառուցել է ռուսաստանցի գործարար Մամիկոն Կարապետյանը: Փաշինյանը հայտնել էր, որ սա փորձնական ծրագիր է, որի արդյունքներով պիտի որոշում կայացնեն Հայաստանում մանկապարտեզաշինության լայնածավալ ծրագիր իրականացնելու մարտավարության վերաբերյալ: