«Հիմք ընդունելով Հայաստանի ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2014 թ. օգոստոսի 6-ին ստորագրված «Առեւտրի խթանման եւ որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագիրը՝ մեր կառավարությունը հավանության է արժանացնելու համաձայնագրի շրջանակում իրականացվող «Ինժեներական քաղաք» ներդրումային ծրագիրը: Համենայնդեպս, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացրած համապատասխան նախագիծը քննարկման փուլում է:
Ըստ այդմ, ծրագիրն իրականացվելու է Երեւանի Նոր Նորք Մոլդովական փողոցի եւ Գառնու ճանապարհի միջեւ գտնվող 3 հեկտար հողակտորում (Բագրեւանդի փողոց, թիվ 74):
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) կճանաչվի համաձայնագրի շրջանակում ծրագրի իրականացման հետ կապված աշխատանքների գլխավոր օպերատոր, որի իրավունքներն ու պարտականությունները կսահմանվեն ՁԻՀ-ի եւ նախարարության միջեւ կնքվելիք պայմանագրով։
Կառուցվելիք համալիրն ընդգրկելու է ինժեներական բիզնես հատվածը եւ շուրջ 35-40 գրասենյակային, արտադրական շենքեր, այլ շինություններ ու կառույցներ։ Բացի այդ՝ ներառելու է նաեւ հիշյալ հողակտորին հարող հատվածում գտնվող կառույցներ, ինչպիսիք են՝ ինժեներական կենտրոնը, գիտության եւ տեխնիկայի ու տիեզերքի թանգարանները, ինժեներական գրադարանն ու համատեղ աշխատանքային տարածքը, ոլորտային այլ գրասենյակային, արտադրական շենքեր ու շինություններ:
«Ինժեներական քաղաքին» մասնակցելու դիմում ներկայացնող առեւտրային կազմակերպությունները դիմումը ներկայացնելու պահին առնվազն 25 մլն դրամ էլ կանոնադրական կապիտալ պետք է ունենան եւ առնվազն 2 երաշխավորագիր
ԻԲՏ ոլորտի Հայաստանում գրանցված այլ իրավաբանական անձանց կողմից»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» թերթի այսօրվա համարում: