Լենինգրադի շրջանի Վսեվոլոժսկի թաղամասում հոսպիտալացվել է ՀՀ քաղաքացի՝ ծնված 1985 թ.: Վերջինս վիրավորում է ստացել կենցաղային վեճի ժամանակ:
Տղամարդը պատմել է, որ իր վրա հարձակվել են երեք անծանոթներ և դանակահարել: Նույն օրը ոստիկանները ձերբակալել են կասկածյալին՝ Ուզբեկստանի քաղաքացուհու, ծնված 1981 թ.: Պարզվել է, որ հարբած վիճաբանության ժամանակ նա դանակահարել է հյուրին:
Հաղորդվում է, որ ՀՀ քաղաքացին հոսպիտալացվել է կրծքավանդակի և աջ նախաբազկի շրջանում կտրած վերքերով, նրա վիճակը միջին ծանրության է: