ՀՀ պաշտպանության նախարարությունը խոհեմության կոչ է անում (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

ՀՀ պաշտպանության նախարարությունը խոհեմության կոչ է անում

Պաշտպանության նախարարարությունը խստորեն դատապարտելով նմանօրինակ երևույթները հատկապես զորակոչի համապետական գործընթացում, խոհեմության կոչ անելով զինակոչիկներին և քաղաքացիներին՝ հորդորում է ձեռնպահ մնալ նմանատիպ ոչ իրավաչափ վարքագծի դրևորումներից։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում թիվ 1 զինվորական կոմիսարիատի աշխատակիցներից մեկը հաղորդում էր տվել, որ նշված օրը զինաակոչիկներից մեկը զինկոմիսարիատում հարվածել է իրեն։
Այնուհետ դիմել փախուստի: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ ճշտվել է զինկոմիսարիատի աշխատակցին հարվածած զորակոչիկի ինքնությունը։ Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ զինակոչիկն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին և խոստովանել կատարածը։