ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանն ու ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի պետ, գլխավոր քարտուղարի պետ Արթուր Ազարյանը այսօր ներկայացրին ՀՖՖ նախագահի թեկնածուներին:
ՀՖՖ նախգահի պաշտոնի համար կպայքարեն Խորեն Հովհաննիսյանը, Թովմաս Գրիգորյանն ու Արմեն Մելիքբեկյանը:
Արթուր Ազարյանը մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ մերժվել է Արսեն Աղաջանյանի թեկնածությունը, որովհետեւ նա վերջին տարիներին չի ծավալել ոչ մի ֆուտբոլային գործունեություն: