«ՀՖՖ-ն հրաժարվեց գրանցել Արսեն Աղաջանյանի թեկնածությունը, քանի որ նախորոք որոշել էին որոշում կայացողները»
Advertisement 1000 x 90

«ՀՖՖ-ն հրաժարվեց գրանցել Արսեն Աղաջանյանի թեկնածությունը, քանի որ նախորոք որոշել էին որոշում կայացողները»

ՀՖՖ-ն հրաժարվեց գրանցել Արսեն Աղաջանյանին որպես Ֆեդերացիայի նախագահի թեկնածու: Նախորդ գրառմանս պատճառը հենց այս մտահոգությունն էր, որ չենք գրանցելու: Քանի որ, նախորոք որոշել էին որոշում կայացողները, ու ես դրա մասին գիտեի: Քանի որ բոլոր որոշողները փոխկապակցված են ակումբների, ՀՖՖ նախկին ղեկավարության և նրանք են ղեկավար մինչ այսօր, փոխկապակցված են նախկին պարտավորություններով…

Հին, դարն անցած համակարգերը փոխելու ամենամեծ պատնեշները հենց պարտավորություններն են: Եվ այդ պատնեշները ջարդելու համար, ինչպես գրել էի, կամք է հարկավոր: Կամք չունեիք, գոնե գրանցեիք, թող ամբողջ ֆուտբոլային հանրությունը ներկայացնող ակումբների ներկայացուցիչները որոշում կայացնեին:

Իմ լավ բարեկամներ, այդ ի՞նչ վախերի ու բարդույթների մեջ եք, որ թույլ չեք տալիս ձեր տարիներով փակ կորպորացիայում հայտնվեր մեկ ուրիշը, պայմանավորվածություններով չծանրաբեռնվածը: Ո՞նց եք բացատրելու, որ գրանցում եք մի քանի տարի առաջ դատարանով սնանկ ճանաչված անձին և, ուրեմն, պատրաստ եք հանձնել նրան 10 մլն դոլար բյուջե ունեցող կազմակերպությունը: Ո՞նց եք ապացուցելու, որ բոլոր գրանցված թեկնածուները վերջին երկու տարում առնչվել են ֆուտբոլի հետ: Այդ ո՞նց էիք այդպես ոգեվորված աշխատում ՀՖՖ մի նախագահի հետ, որը մինչև իր «ընտրությունը» կարող է նույնիսկ ֆուտբոլը բեյսբոլից չտարբերեր: Իսկ ձեր շահերի բախումը ո՞նց եք արդարացնելու: Այս բոլորը հո մի օրվա պատմություն չի:

Նույն կալոդը խառնելով ու մրցակցությունը առաջին օրվանից խեղդելով, նույն կալոդից ղեկավար բրդելով ի՞նչ հաջողություն եք ակնկալում…

Թե բա դիմեցինք Կիպրոսի Ֆեդերացիա… Ծաղկունքի դպրոց գնայիք, Երևանից ընդամենը 50 կիլոմետր ա…

Հա, Փյունիկ ակումբն ու Արթուր Սողոմոնյանն էլ Արսենին առաջադրելով, չգիտեին, որ Արսենը ֆուտբոլից կիլոմետրով հեռու է: Էդ վաստակաշատ ակումբին ինչի ապտակեցիք…

Арсен Агаджанян (Arsen Agadzhanyan) Դուխով, ամեն ինչ դեռ արջևում է:

Հրապարակախոս Տիգրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից: