Չդիմացա ու բարի գիշերից հետո հազվադեպ գրառում եմ անում… Տեսեք, թե ինչպիսի հոգեբանական քարոզչության են գնում, տեսեք թե ոնց են փորձում ներգրավել թյուրքալեզու պետություններից մեր դեմ նոր պատերազմում կռվողների…
Վստահ եմ, որ այս քոմենթները կատարվել են ոչ թե այդ երկրներից, որտեղից որ ներկայանում են, այլ Ադրբեջանից: Պարզապես այս կերպ փորձում են թասիբի գցեն իրենց «ցեղակիցներին», որ գան ու հանուն մուսուլմանական եղբայրության կռվեն հանուն «Ղարաբաղի»… Հասկանում եք, սրանք պատրաստում են, սրանք ոչ միայն զենք են առնում, այլ նաև ԿԱՄԱՎՈՐՆԵՐ ԵՆ փորձում ներգրավել, ու իրենց մարդկային ուժի գերակայությամբ հասնել իրենց ուզածին… Շատ բան ունեմ ասելու այս թեմայով…
Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից: