Իտալիայում վառել են աշխարհի ամենամեծ տոնածառի լույսերը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Իտալիայում վառել են աշխարհի ամենամեծ տոնածառի լույսերը. armeniasputnik.am

Իտալիայի Գուբիո քաղաքում երեկ տեղի է ունեցել աշխարհի ամենամեծ տոնածառի լույսերը վառելու արարողությունը։ Այս մասին հայտնում է Umbria24-ը։

Տոնածառը Ինջինո լեռան լանջին տեղադրված լուսային ինստալյացիա է, որի բարձրությունը 750 մետր է, լայնությունը` 450, զարդարված է ավելի քան 700 նեոնային լույսերով։ Տոնածառի գագաթին շողշողում է սուրբծննդյան հսկայական աստղը, որը յուրաքանչյուր 5 րոպեն մեկ փոխում է գույնը։

Նեոնային լույսերով տոնածառն արդեն 38 տարի զարդարում է Գուբիոն, ի սկզբանե այդ ավանդույթը նախաձեռնել են կամավորները։ Իսկ 1991թ-ին այն գրանցել են Գինեսի ռեկորդների գրքում` որպես ամենամեծը աշխարհում։ 2014թ-ին տոնածառի լույսերը վառել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։ Մինչև հունվար տոնածառն իր լույսերով կուրախացնի քաղաքի բնակիչներին ու հյուրերին։

armeniasputnik.am



Նման նյութեր