Հումորիստ Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է իր 30-ամյա օգնական Տատյանա Բրուխունովայի հետ: Այդ մասին հայտնել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն: Աղբյուրի տվյալներով՝ Պետրոսյանը և Բրուխունովան ամուսնացել են 2019 թվականի դեկտեմբերի սկզբին:
74-ամյա արտիստի համար այն դարձել է հինգերորդը: Երեք օր առաջ հումորիստի կինը սպիտակ ծաղկեփնջի լուսանկար էր հրապարակել Instagram-ում, և մեկնաբաններից շատերն այդ ժամանակ ենթադրեցին, որ դրանք հարսանեկան ծաղիկներ են: Հավանաբար, ձմռան առաջին հանգստյան օրերին անցկացված ընտանեկան հանդիսությունը նվիրված է եղել հենց այդ իրադարձությանը:
Բրուխունովան աշխատում էր հումորիստի նախկին կնոջ՝ Ելենա Ստեպանենկոյի կայքի ադմինիստրատոր: Այնուհետև նա զբաղվել է ցանցում Պետրոսյանի էջով, իսկ ավելի ուշ դարձել նրա օգնականը և տնօրենը: 2018 թվականի նոյեմբերին Պետրոսյանը բաժանվել էր Ստեպանենկոյից: