Գերմանացի թենիսիստ, աշխարհի յոթերորդ ռակետ Ալեքսանդր Զվերևը պատմել է, որ Նյու Յորքում ենթարկվել է աչքի վիրահատության։
Զվերևի մոտ աստիգմատիզմ է եղել, որը թույլ չի տալիս ինչպես հարկն է տեսնել ու թույլ չի տալիս նաև լինզաների օգնության դիմել։ Team Zverev Twitter-յան էջում տեղադրված տեսանյութում Զվերևը պատմում է, որ վիրահատությունը շատ լավ է անցել և որ նա շատ շուտով վերսկսելու է մարզումները։
«Աչքերս վերականգնվում են վիրահատությունից հետո։ Նրանք դեռևս կարմիր են, բայց ամեն բան կարգին է անցել։
Հիմա ես վերականգնման փուլում եմ։ Այս ուղերձը բոլորիդ համար է, որպեսզի տեսնեք, որ ինձ մոտ ամեն ինչ կարգին է։ Ես շատ շուտով վերսկսելու եմ մարզումներս։ Հուսով եմ տեսնել բոլորից Ավստրալիայում»,-ասել է Զվերևը։