Տիգրան Խաչիկյան. ««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենք… Այս օրենքի ձախողումը արդեն սպառնալիք է ամբողջ հակակոռուպցիոն ռազմավարությանը»
Advertisement 1000 x 90

Տիգրան Խաչիկյան. ««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենք… Այս օրենքի ձախողումը արդեն սպառնալիք է ամբողջ հակակոռուպցիոն ռազմավարությանը»

ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առիթ ունեցել եմ նախկինում ևս նշելու, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը գործող կարգավորումներով առաջացնում է չափազանց լուրջ խնդիրներ, և բոլորովին պատահական չէ Կառավարության նիստին դրանց թեկուզև մի փոքր մասի վերհանումը, այդ թվում՝ Վարչապետի կողմից: Հատկանշական է, որ հասարակական կազմակերպությունների և իրավասու պետական մարմինների բազմաթիվ հիմնավոր առաջարկներ դրա վերաբերյալ ուղղակիորեն անտեսվել են: Ինչպես և նախկինում, առաջիկայում ևս, մանրամասն անդրադառնալու եմ նախագծի իբրև թե «լրամշակված» տարբերակի ակնհայտ խնդրահարույց դրույթներին: Այս օրենքի ձախողումը արդեն սպառնալիք է ամբողջ հակակոռուպցիոն ռազմավարությանը:

Դեռ ժամանակ ունենք…»:



Նման նյութեր