Առաջին արձագանքը Թուրքիայից` ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը
Advertisement 1000 x 90

Առաջին արձագանքը Թուրքիայից` ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Ֆահրեթթին Ալթունը, արձագանքելով ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը, ասել է.

«ԱՄՆ Սենատում հայկական բանաձևի ընդունումը վտանգում է մեր երկկողմ հարաբերությունները։ «Պատժամիջոցները և սպառնալիքները չեն կարող ստիպել մեզ հրաժարվել մեր ազգային անվտանգության շահերից»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, որի հեղինակներն են սենատորներ Ռոբերտ Մենենդեսը և Թեդ Քրուզը:

Թուրք անվանի պատմաբան, Հայոց ցեղասպանությանը նվիրված իր աշխատություններով հայտնի Թաներ Աքչամը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը։

shantnews.am



Նման նյութեր