«Մոտ 2 միլիոն դրամ միայն ռեստորանին ենք հատկացնելու, նորմալ է». Շենգավիթի թաղապետն՝ ամանորյա խնջույքի մասին. factor.am
Advertisement 1000 x 90

«Մոտ 2 միլիոն դրամ միայն ռեստորանին ենք հատկացնելու, նորմալ է». Շենգավիթի թաղապետն՝ ամանորյա խնջույքի մասին. factor.am

Factor.am-ի հարցազրույցը Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի հետ

-Պարոն Մկրտչյան,  «Լույս» խմբակցության ավագանու անդամները հայտարարում են, որ վարչական շրջանների աշխատակազմերը բյուջեի հաշվին ռեստորաններում կորպորատիվ երեկույթ են կազմակերպելու: Ձեզ մոտ նախատեսվա՞ծ է նման միջոցառում:

-Նման ծախս նախատեսված է բյուջեով, նախորդ տարիներին ևս եղել է:

-Նախկիններին քննադատում են բյուջեն փոշիացնելու համար, այսինք՝ նրանց սխալը շարունակո՞ւմ եք կրկնել:

-Ես չեմ կարծում, որ սա սխալ գործողություն է: Ամեն դեպքում, եթե կորոշվի մեկ ընդհանուր ձևաչափով ընդհանրապես չանել նմանատիպ միջոցառումներ, ապա մենք էլ չենք անի:

-Ո՞ր ռեստորանում եք կազմակերպելու երեկույթը:

-Մենք նշել ենք չափորոշիչներ և, բնականաբար, այդ տվյալներին համապատասխան ծառայություններ մատուցող կազմակերպությունը:

-Որքա՞ն գումար եք հատկացնելու այդ խնջույքին:

-Մոտ երկու միլիոն դրամ՝ միայն ռեստորանին ենք հատկացնելու:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: