Ռոբի Ուիլյամսի նախորդ ալբոմի թողարկումից երեք տարի է անցել, և երաժիշտի մոտ շատ բան է հավաքվել. հերթական ստեղծագործությունը կազմված է երկու CD-ից 23 երգով։ Այս տիտանական աշխատանքին Ռոբին ներգրավել է չորս ընկորջ ու ընկերուհու, այդ թվում Բրայան Ադամսին և Ռոդ Ստյուարտին։ Երկրպագուները գնահատել են. «սուրբծննդյան նվերը» գլխավորել է Մեծ Բրիտանիայի հիթ-շքերը։ Նույնիսկ երկու պրոմո-հոմերգների կարիքը չի եղել՝ դեկետմբերի 16, 17:
Ալբոմի հաջողությունն Ուիլյամսի միակ ուրախությունը չէ։ Օրերս Նահանգներ տեղափոխված երգիչը խոստովանել է, որ իրեն հաջողվել է արագորեն ազատվել յոթ կիլոգրամից և հիմա իրեն շատ ավելի լավ է զգում։ Ինչո՞ւ։ Պարզապես նա և կինը՝ Այդոյ Ֆիլդը, կարողացել են թողնել ծխելը։ Ավելին, սկսել է ավելի շատ զբոսնել թարմ օդին, ակտիվորեն զբաղվում է գոլֆով, սննդի առումով ավելի զուսպ է։