Թաիլանդի այս թագուհին խեղդվեց իր սպասավորների աչքի առաջ, սակայն նրանցից ոչ ոք չօգնեց նրան. ինչո՞ւ նրանք այդքան դաժան եղան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Թաիլանդի այս թագուհին խեղդվեց իր սպասավորների աչքի առաջ, սակայն նրանցից ոչ ոք չօգնեց նրան. ինչո՞ւ նրանք այդքան դաժան եղան

Երբեմն օրենքներն ու կանոնները ոչ միայն օգնում են կարգուկանոն հաստատել կամ պաշտպանել ինչ-որ մեկի ազատություններն ու իրավունքները, այլ նաև պատճառ են դառնում անմեղ մահերի ու սարսափելի դժբախտությունների։ Այս ամենի ապացույցը Թաիլանդի ամենաերիտասարդ թագուհիներից մեկի պատմությունն է, ով չնայած խեղդվեց իր սպասավորների աչքի առաջ, սակայն նրանցից ոչ ոք նրան չօգնեց. ինչո՞ւ։

Ամեն բան տեղի ունեցավ այսպես․ Թաիլանդի (այդ ժամանակ՝ Սիամի) երիտասարդ թագուհի Սունանդհա Կումարիրատանան Ռամի 4-րդի աղջիկն էր և Չուլալոնգկորնի 4 կանանցից մեկը: Երբ 1880թ. թագուհին, ով այդ ժամանակ 20 տարեկան էր, իր սպասավորների և պալատականների հետ նավով գնում էր իր ամառային դղյակ, հանկարծակի ընկավ նավից, սակայն նրան ոչ ոք չշտապեց օգնել:

Չնայած նավում կային մի շարք սպասավորներ, ովքեր կարող էին օգնել նրան, ոչ ոք չէր պատրաստվում փրկել թագուհուն միայն մեկ պատճառով՝ ոչ մի սպասավոր իրավունք չուներ դիպչելու թագուհիներին, այլապես մահվան կենթարկվեր: Այդպիսով՝ թագուհի Սունանդհան խեղդվեց նրանց աչքի առաջ, բայց նրանք նախընտրեցին ռիսկի չդիմել ու վտանգի չենթարկել իրենց կյանքը։

Կնոջ մահով տառապող թագավորը ամառային դղյակ Բանգ Պա-Ինում կառուցեց հուշակոթող՝ ի պատիվ իր հանգուցյալ կնոջ: Մինչ օրս այդ հուշակոթողը կարծես հիշեցնում է, որ երբեմն կանոնները պետք է լինեն այնպիսին, որ դրանցից չտուժեն հենց այդ կանոնները սահմանողներն ու ստեղծողները։ Այս դժբախտ պատահարն ընդմիշտ մնաց պատմության էջերում և մեծ դաս եղավ Թաիլանդի մնացած թագուհիների ու թագավորների համար։

blognews.am