Բրիտանուհին տան բակում փաբ է կառուցել, որպեսզի ամուսինը տնից չգնա (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Բրիտանուհին տան բակում փաբ է կառուցել, որպեսզի ամուսինը տնից չգնա

Անգլիական Նյուտոն-Էբոթ քաղաքի բնակչուհի Ջեյն Թեփերն իր սեփական այգում փաբ է կառուցել, քանի որ նրան հոգնեցրել էր, որ ամուսինն ընկերների հետ ժամանակի մեծ մասն անցկացնում էր փաբում խմելով:

Ինչպես հաղորդում է The Mirror-ը, գաղափարը 48-ամյա բրիտանուհուն արժեցել է գրեթե 18 հազար ֆունտ: Տարածքի պատրաստման համար ծախսվել է 15 հազար, իսկ գրեթե երեք հազարը՝ տարածքի կառուցման համար:

Ջեյնը փաբն անվանել է The Doghouse Inn: Այն դուր է եկել ամուսնուն, և այժմ նա և իր ընկերներն ամբողջ ժամանակն անցկացնում են փաբում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը



Նման նյութեր