7-ամյա աղջիկը փրկել է մոր կյանքը YouTube-ի տեսանյութերի օգնությամբ
Advertisement 1000 x 90

7-ամյա աղջիկը փրկել է մոր կյանքը YouTube-ի տեսանյութերի օգնությամբ

7-ամյա Ջեսիկա Քինդերը անգլիական Փրեսթոն քաղաքից (Լանքաշիրի կոմսություն) փրկել է մոր կյանքը YouTube-ի ուսուցանող տեսանյութի շնորհիվ։

Ինչպես տեղեկացնում է Daily Mail պարբերականը, նոյեմբերի 26-ի առավոտյան աղջիկը տանը սուրբծննդյան «Գրինչ» ֆիլմն էր նայում, երբ նրա 32-ամյա մայրը՝ Բեքի Գրինը, գիտակցությունը կորցրած ընկել է հատակին։ Աղջիկն անմիջապես վերցրել է բաժակն ու ջուր ցփնել մոր դեմքին, ինչից հետո սիրտ-թոքային վերակենդանացում է արել և նրա հեռախոսով շտապօգնություն կանչել։

Կինն ուշքի եկավ միայն այն ժամանակ, երբ տուն էին եկել պարաբժիշկները։ Նրան տարան մերձակա հիվանդանոց, որտեղ հետազոտությունը ցույց տվեց, որ նա էպիլեպսիայի նոպա է ունեցել։

«Երբ գիտակցեցի, թե ինչ է տեղի ունեցել, դստերս հարցրի. «Որտեղի՞ց գիտեիր, թե քեզ ինչպես պետք է պահես,- պատմել է կինը: – Նա պատասխանեց, որ նման բան է տեսել YouTube-ի տեսանյութերից մեկում: Բայց ես ենթադրել անգամ չէի կարող, որ նրան հետաքրքրում են սիրտ-թոքային վերակենդանացում կատարելու մասին տեսանյութերը: Եթե նրա օպերատիվ օգնությունը չլիներ, ով գիտե, թե ամենն ինչպես կարող էր ավարտվել»:

Բժիշկների ենթադրությամբ՝ էպիլեպտիկ նոպայի պատճառը միջադեպն էր, որը Գրինի հետ տեղի էր ունեցել 12 տարի առաջ. այդ ժամանակ նա ընկել էր և գլուխը վնասել: Սակայն նրա մոտ առաջին անգամ էր տեղի ունենում էպիլեպսիայի նոպա: Նա առաջիկա ամիսներին պետք է անցնի լրացուցիչ հետազոտություններ, որոնք կհայտնաբերեն հիվանդության ստույգ պատճառը:

Դե, իսկ Ջեսիկան հիմա ցանկանում է կյանքը նվիրել բժշկությանը, որ օգնի մարդկանց:

news.am



Նման նյութեր