Սերժ Սարգսյանից «տուժած» «մաքսհուրը» գումար է փոխանցել Աննա Հակոբյանին. hraparak.am
Advertisement 1000 x 90

Սերժ Սարգսյանից «տուժած» «մաքսհուրը» գումար է փոխանցել Աննա Հակոբյանին. hraparak.am

Սերժ Սարգսյանի քրեական գործով անցնող «Մաքսհուր» ընկերությունը, որը այժմ վերակազմավորվել է որպես «Մաքս օիլ», 1 մլն դրամ գումար է փոխանցել Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին։ Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի պաշտոնական կայքից։ Նշենք, որ մենք նախկինում արդեն գրել էինք, որ «Մաքս օյլ»-ը  նույն «Մաքսհուր» ընկերությունն է, որը տեղակայված է Տպագրիչների 8 հասցեում։ Ըստ Սերժ Սարգսյանին առաջարկված մեղադրանքի՝ 2013 թվականին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթին «Ֆլեշ» ընկերության հետ միասին հենց այս ընկերությունն է մասնակցել, իսկ Սերժ Սարգսյանը, ըստ մեղադրանքի, լծակներ է օգտագործել և հրահանգել, որ «Ֆլեշ» ընկերությունը հաղթի, մինչդեռ «Մաքսհուրը» առավել մատչելի գին է առաջադրել։

hraparak.am