«Արմեն Աշոտյանի վարորդին՝ Արամին, գիտե՞ք ինչու են ուզում դատել». hraparak.am
Advertisement 1000 x 90

«Արմեն Աշոտյանի վարորդին՝ Արամին, գիտե՞ք ինչու են ուզում դատել». hraparak.am

hraparak.am-ը գրում է. «Արմեն Աշոտյանի վարորդին՝ Արամին, գիտե՞ք ինչու են ուզում դատել, որ 5-8 տարի նստի, ընդամենը մի պարզ «հանցանքի» համար՝ նա հանդգնել է լինել Արմեն Աշոտյանի վարորդը, ընկերը, օգնականը ու այդքանով հանդերձ՝ ցուցմունք չտալ իր ընկերոջ դեմ: Հասկանում եք, չէ՞, մարդուն ասել են՝ քո ընկերոջ դեմ ցուցմունք տուր, չի տվել, հիմա դատվում է:

Օրը ցերեկով խանութներ ու բնակարաններ թալանողները, էլ չեմ ասում` ՊՊԾ գունդ գրավողները ազատ ֆռֆռում են, իսկ Աշոտյանի ընկերը, որ մի տեղ կողքից գրանցված է եղել, որ մի 100 հազար դրամ ավել փող ստանա, ու վնասն էլ փոխհատուցել է, հիմա պիտի գնա ու դարի հանցագործի նման նստի… թեպետ՝ Աշոտյանի վարորդին նստեցնողներն ու դրա հրաման տվողները ի՞նչ գիտեն՝ ընկերությունն ինչ է, մարդկային փոխհարաբերությունն ինչ բան է… ի դեպ, Աշոտյանի էսքան տարվա միակ մեղքն ու թույլ տված կոռուպցիան (Սերժին չգիտես խի անձնվիրաբար ծառայելուց ու նրա սխալները կուրորեն արդարացնելուց բացի), պարզվում է՝ իր վարորդին ուրիշ տեղ աշխատանքի գրանցելն է եղել…

Նույն կերպ գյուղնախի Սերգոն գիտե՞ք՝ ինչու նստած չի, որովհետև իր մեջ ուժ է գտել ու իրեն նախարար նշանակողի՝ Սերժի դեմ ցուցմունք է տվել (էդպես են ասում): Իսկ գիտե՞ք ինչու է նստած ՄԱՊ-ի Ալիկը, որովհետև ինքն էլ՝ «նաաբառոտ», կասեր տուշոնկի «գործով», բայց լրիվ ուրիշ հոդվածով նստած մեկը, չի սերգոյացել ու ցուցմունք չի տվել Սերժի կամ որևէ այլ մեկի դեմ…

ՄԱՊ-ի Ալիկը գերադասել է նստել, քան դեմ գնալ այն արժեքներին, որոնք խորթ են ստալինյան մեթոդներով ցումցունք ու մատնագրեր կորզող այսօրվա իշխանություններին: Թեպետ՝ քոչարյան անդոներ ու բաբաջանյան արմաններ ունեցող իշխանությունից այլ արժեհամակարգ սպասել պետք չէ: Սա նոր Հայաստանն է և վերջ, որտեղ գուցե կան դրական որոշ փոփոխություններ, բայց չկան արժեքներ, չկա բարոյականություն, չկա ընկերություն, չկա մարդկային հարաբերություն… չկա մարդ, առհասարակ…»:



Նման նյութեր