Բրիտանական թանգարանում դեկտեմբերի 20-ին կցուցադրեն Մինոսյան քաղաքակրթության ժամանակների կավե սկահներ, որոնք հնագիտական հետազոտությունների արդյունքներով իրենցից ներկայացնում են աշխարհում առաջին միանգամյա ամանները: Այդ մասին հայտնել Է The Guardian-ը:
Բրիտանական թանգարանում կցուցադրեն աշխարհում առաջին միանգամյա սպասքը. The Guardian
| Դիտվել է`
Հնադարյան իրերը, որնք պատրաստվել են ավելի քան երեք հազար տարի առաջ, հայտնաբերվել են Հունաստանի Կրետե կղզու Կնոսոսի պալատում կատարված պեղումների ժամանակ: «Մարդիկ կարող են շատ զարմանալ՝ իմանալով, որ միանգամյա բաժակներն առաջին անգամ հայտնվել են հեռավոր հնադարում: Մինոսցիները սիրել են կազմակերպել ճոխ երեկույթներ եւ տոներ եւ, ինչպես մեր ժամանակ շատերը, նույնպես չեն ցանկացել լվանալ ամանեղենը»,- պատմել Է ցուցադրանքի համակարգող Ջուլիա Ֆառլին: Կազմակերպիչները հուսով են, որ ցուցահանդեսն այցելուներին կհարկադրի մտածել, թե ինչպես կարելի Է նվազեցնել աղբի մակարդակը: «Այսօր աշխարհում ամեն տարի արտադրում են ավելի քան 300 միլիարդ թղթե բաժակներ: Մինոսյան քաղաքակրթությունը չնչին Է գլոբալ սպառողական տնտեսության համեմատությամբ, որը մենք այժմ ունենք»,- ընդգծել Է Ֆառլին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ