Վիեննայում երեք տղամարդու կասկածում են տոնավաճառում ահաբեկչության պլանավորման մեջ. Kurier
Advertisement 1000 x 90

Վիեննայում երեք տղամարդու կասկածում են տոնավաճառում ահաբեկչության պլանավորման մեջ. Kurier

Երեք տղամարդու կասկածում են Վիեննայի սուրբծննդյան տոնավաճառում, ինչպես նաեւ Զալցբուրգում եւ Եվրոպայի այլ քաղաքներում ահաբեկչական գործողությունների պլանավորման մեջ: Այդ մասին հայտնել Է ավստրիական Kurier հրատարակությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Ինչպես գրել Է հրատարակությունը, ենթադրյալ չարագործներից մեկը՝ Սերգո Պ.-ն, արդեն երեք տարվա պատիժ Է կրում Ավստրիայի Հիրտենբերգ բանտում՝ ահաբեկչական կազմակերպության անդամակցման մեղադրանքով:

Որոշ տվյալներով, գրում Է թերթը, նա պատրատվում Էր փախչել եւ այնուհետեւ մի շարք ահաբեկչական գործողություններ պլանավորել Եվրոպայի քաղաքներում: Սերգո Պ.-ի երկու ենթադրյալ հանցակիցները ձերբակալվել են անցյալ շաբաթ եւ այժմ գտնվում են կալանքի տակ: Նշվում Է, որ նրանք կարող Էին գլխավոր կասկածյալի հետ կապ պահպանել հեռախոսով, ինչը եղել Է անօրինական, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



Նման նյութեր