Քեյան. «Գյումրու մաքսատան հսկողությունը թույլ է, գողություններ են լինում»armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Քեյան. «Գյումրու մաքսատան հսկողությունը թույլ է, գողություններ են լինում»armeniasputnik.am

ՊԵԿ-ն արդեն հորդորել է Նորագավիթի ավտոմաքսատանը գտնվող ավտոմեքենաների սեփականատերերին, որպեսզի նրանք սեղմ ժամկետներում իրականացնեն մաքսային ձևակերպումները և մեքենաները դուրս բերեն հսկողության տարածքից, որի վարձակալության ժամկետի ավարտից հետո (դեկտեմբերի 31-ից) մաքսային մարմինները որևէ կերպ չեն երաշխավորում բաց թողումից հետո այդ տարածքում մնացած ավտոմեքենաների պահպանությունը: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը։

Նրա կարծիքով` Գյումրու ավտոմաքսատանը գոյացած հերթերը մոտ մեկ ամսից կթեթեևանան։ Ներկայումս ձևակերպումների գործընթացը ծանրաբեռնված է, քանի որ Երևանից մեքենաներ են տեղափոխել են Գյումրի։ Պատճառը Նորագավիթի ավտոմաքսատան գերծանրաբեռնվածությունն է։

«Տարածքում միշտ լուրջ խնդիրներ էին առաջանում թե՛ տեղի բնակիչների համար, թե՛ տվյալ հատվածում երթևեկող տրանսպորտային միջոցների համար, որովհետև ամբողջ տարածքը փակվում էր»,- նշեց նա:

Ծանրաբեռնվածությունը թեթևացնելու և Գյումրու տարածաշրջանը զարգացնելու համար որոշել են այնտեղ ամբողջական մաքսակետ կառուցելու, քանզի կառավարությունը տեղում իրականացնելու է ևս մեկ ծրագիր, որի շնորհիվ կստեղծվի մեկ միասնական համակարգ: Նախանշված մեծ մաքսատունը գնալով կարդիականացվի և ծանրաբեռնվածության հետ կապված խնդիրները, ըստ Քեյանի, կվերանան:

«Այսօր ուղղակի կա մի խնդիր. պարզապես հսկողությունն է թույլ իրականացվում, տեղի են ունենում մեծ քանակի գողություններ: Պետք է ուժեղացնել տվյալ հատվածի ոստիկանական համակարգը, որպեսզի քաղաքացիները վնասներ չկրեն»,- ասաց Քեյանը:

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am



Նման նյութեր