Անդրանիկ Քոչարյանն իր տեսակով թիմի անդամ չի կարող դառնալ, իսկ Խաչատուր Սուքիասյանը «ղզիկ» է. Ռուբեն Հայրապետյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Անդրանիկ Քոչարյանն իր տեսակով թիմի անդամ չի կարող դառնալ, իսկ Խաչատուր Սուքիասյանը «ղզիկ» է. Ռուբեն Հայրապետյան

Անդրանիկ Քոչարյանն ինձ անձնական վիրավորանք է հասցրել, բայց ես նրան չեմ վիրավորի, «Անդոյին» ուզում եմ միայն մեկ բան ասել՝ ինչպես կասեր իր տերը՝ ա՛յ վախկոտ, պետք չէր այդքան շուտ ցույց տայիր քո դեմքը։ Այս մասին «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ ասել է ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը։

«Ես երբեք չէի ուզենա անդրադառնալ Անդրանիկ Քոչարյանին, որովհետև հիմա մեր երկրում ով չի ալարում՝ նրան քննադատում է։ Միայն մեկ պարզ պատճառով եմ ուզում պատասխանել նրան, որովհետև նա ապրիլյան պատերազմի հանգամանքները վերահսկող հանձնաժողովի նախագահն է։ Ես նրան չեմ վիրավորի, ինքն անձնական վիրավորանք է հասցրել ինձ, բայց ես Անդոյին ուզում եմ մի բան ասել՝ ինչպես կասեր իր տերը, ա՛յ վախկոտ … պետք չէր այդքան շուտ ցույց տայիր քո դեմքը։ Ես զգուշացնում եմ, որ ինքը վախկոտ է»,- ասել է նա։

Անդրադառնալով գործարար Խաչատուր Սուքիասյանի հետ հեռահար բանավեճին՝ Ռուբեն Հայրապետյանն ասաց․ «Այդ ղզիկի մասին ես ոչինչ չեմ խոսի»։

Ավելի մանրամասն՝ tert.am կայքում և YerkirMedia-ի տեսանյութում:



Նման նյութեր