Չլիներ մանկական սիրո պատմությունը` Խորխե Մարիո Բերգոլիոն միգուցե երբեք Հռոմի պապ չդառնար։ Իսկ անպատասխան սիրո պատմությունն այսպիսին է. Խորխեն և Ամալյան 12 տարեկան էին։
Խորխեն սիրահարվել էր Ամալյային և մի նամակ ուղարկեց նրան։ Թղթի վրա տուն էր նկարել ու գրել.
«Երբ ամուսնանաս ինձ հետ, քեզ համար այ էսպիսի տուն կգնեմ, իսկ եթե չամուսնանաս, ես հոգևորական կդառնամ»։Ամալյայի հայրը հայտնաբերեց նամակը, ապտակեց աղջկան և արգելեց նրան հանդիպել Խորխեի հետ։ Ու Խորխեն հոգևորական դարձավ, հետո էլ Հռոմի պապ։
Այսօր Ֆրանցիսկոս առաջինը դարձավ 83 տարեկան։ Համաձայնեք`ոչ կոնվենցիոնալ պապ է։ Նախորդներն ապրում էին պապերի համար նախատեսված ճոխ ապարանքներում, իսկ այս պապը՝ հանրակացարանում՝ երկու սենյականոց բնակարանում։ Ինքն էլ պատրաստում է իր կերակուրը, չնայած կնախընտրեր գնալ պիցերիա։ Մի քանի տարի առաջ տված հարցազրույցում խոստովանել է.
«Միակ բանը, որի մասին երազում եմ, գնալ պիցերիա և պիցա ուտել` մնալով չճանաչված»։Նախորդներն օգտվում էին պապամոբիլից, իսկ այս Պապը հրապարակավ կարծիք է հայտնել, թե` պապամոբիլը շատ նման է տառեխի պահածոյի. և նախընտրում է երթևեկել հին Ֆիատով։ Ի դեպ, երկու տարի առաջ շքեղ ավտոմեքենաներ արտադրող Լամբորջինի ընկերությունը Պապին նվիրեց մի ավտոմեքենա, որը հատուկ նրա համար էր պատրաստվել։ Ինչ արեց Ֆրանցիսկոս առաջինը՝ օրհնեց մեքենան և կարգադրեց վաճառել այն աճուրդով։ Ի վերջո այն վաճառվեց 715 հազար եվրոյով:
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am