Ես՝ որպես վարչապետ, վստահում եմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը. Նիկոլ Փաշինյան
Advertisement 1000 x 90

Ես՝ որպես վարչապետ, վստահում եմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը. Նիկոլ Փաշինյան

«Ինչքանով եմ ես՝ որպես վարչապետ, վստահում ԱԱԾ-ին»,- Ազգային անվտանգության ծառայության մարմինների ծառայողի օրվա առիթվ ելույթում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես՝ որպես ՀՀ վարչապետ, վստահում եմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Այս ընթացքում բազմաթիվ քննարկումներ են եղել, թե ես՝ որպես վարչապետ, որքանով եմ վստահում ԱԱԾ-ին, այն ԱԱԾ-ին, որը գործել է նաև այն ժամանակներում, երբ ես եղել եմ ընդդիմադիր քաղաքական գործիչ, դրանից առաջ՝ քաղբանտարկյալի կարգավիճակում,- ասել է Փաշինյանը և շարունակել։- Ուզում եմ այսպիսի բան ասել, որը որպես արձանագրում շատ կարևոր է՝ տարբեր ժամանակներում իրավապահ համակարգը, այդ թվում՝ ԱԱԾ-ն, աշխատում է տարբեր պայմաններում, տարբեր միջավայրերում։ Ուզում եմ ասել, որ նույնիսկ այն ժամանակներում ԱԱԾ-ն՝ իր գործունեության հասկանալի նրբություններով, երբեք չի անցել,- առնվազն գործունեության այն հատվածում, որի մասին ես կարող եմ խոսել,- երբեք չի անցել այն կարմիր գծերը, որոնք ընդհանրապես կարող են գոյություն ունենալ հանրային հարաբերություններում։ Եվ ես նաև այդ պատճառով, նաև այսօր որպես ՀՀ վարչապետ վստահում եմ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությանը, որովհետև դա նաև իմ պատկերացումն է, որ ԱԱԾ-ն չպիտի լինի որևէ իշխանության գործունեության համատեքստում տեղավորվող ծառայություն»։



Նման նյութեր