Հազվագյուտ հիվանդություն ունեցող 6-ամյա հայ փոքրիկի ընտանիքը Ղրիմում բնակարան է ստացել
Advertisement 1000 x 90

Հազվագյուտ հիվանդություն ունեցող 6-ամյա հայ փոքրիկի ընտանիքը Ղրիմում բնակարան է ստացել

Սուրբ Նիկոլայի օրվան ընդառաջ Սիմֆերոպոլում բնակվող Մկրտչյան ընտանիքին 3 սենյականոց բնակարանի բանալիներ են տվել: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: Ինչպես հաղորդել է Սիմֆերոպոլի վարչության պետ Ելենա Պրոցենկոն, իրենց վարչության աշխատակիցները մոտ մեկ ամիս առաջ այցելել են այս ընտանիքին, որտեղ ապրում է երիկամների հազվագյուտ հիվանդություն ունեցող 6-ամյա աղջնակը՝ Էթերին:

Աղջիկը թերապիա է անցնում, որը տանն է կազմակերպվում, և այս գործընթացը պահանջում է ստերիլ միջավայր: Մինչ բնակարան ստանալը Էթերին, հինգ եղբայրները և քույրերը բնակվում էին մեկ սենյականոց բնակարանում, և այս պայմաններում նրա բուժման համար պահանջվող գործողությունները կազմակերպելը դժվար էր:

«Էթերին ու իր ընտանիքը հավատում էին հրաշքին, և այն տեղի ունեցավ»,- նշում է Պրոցենկոն:

shantnews.am