Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ի աշխատակցի օրվա առիթով պարգև է հանձնել Աննա Հակոբյանի թիկնապահին. factor.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ի աշխատակցի օրվա առիթով պարգև է հանձնել Աննա Հակոբյանի թիկնապահին. factor.am

Դեկտեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայություն այցի շրջանակում ԱԱԾ աշխատակցի օրվա առիթով պարգևներ և շնորհակալագրեր հանձնեց մի խումբ սպաների: Factor.am-ը պարզեց, որ պարգևատրվածների թվում է նաև վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի անվտանգությունն ապահովող ԱԱԾ աշխատակիցը: Խոսքը Պետական պահպանության ծառայության ավագ թիկնապահ, մայոր Արթուր Չարչյանի մասին է:

Նա վարչապետի տիկնոջ անվտանգությունն ապահովում է իշխանափոխության առաջին օրերից: Նիկոլ Փաշինյանն Արթուր Չարչյանին պարգևատրել է վարչապետի շնորհակալագրով:

Վարչապետի շնորհակալագրին է արժանացել նաև պետական պահպանության ծառայության թիկնապահ, լեյտենանտ Ղազար Ղազարյանը: Նա ՊՊԾ-ում ծառայության է անցել հեղափոխությունից անմիջապես հետո, այժմ Նիկոլ Փաշինյանի անվտանգության թիմում է: Նա հեղափոխության ամբողջ ընթացքում եղել է Նիկոլ Փաշինյանի կողքին:

Ավելի վաղ Factor.am-ը գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է նաև ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանին:

Նա Երևանի քաղաքապետարանին «Կամազ»-ներ նվիրած «Ն և Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ի սեփականատիրոջ ամուսինն է: Արթուր Աղաջանյանն արժանացել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի մեդալի:

Նարեկ Կիրակոսյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ factor.am



Նման նյութեր