Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում կաջակցի Արմեն Մելիքբեկյանին:
Այս մասին հայտարարություն է տարածել ակումբի մամուլի ծառայությունը: «ՀՖՖ նախագահական ընտրություններում «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը սատարելու է իր իսկ առաջադրած թեկնածու Արմեն Մելիքբեկյանին։ Հաշվի առնելով վերջին շրջանում առկա ակտիվությունները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահի ընտրության շուրջ, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը կոչ է անում քվեարկությանը մասնակից բոլոր անդամներին՝ որոշումներ կայացնելիս առաջնորդվել բացառապես ֆուտբոլային նկատառումներով և ընտրություն կատարելիս մտածել հայկական ֆուտբոլի ապագայի մասին, բացառելով անցյալի վերադարձը, որը իրատեսական է թվում Թովմաս Գրիգորյանի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում ընտրվելու պարագայում։
Մենք լիահույս ենք, որ այս ընտրությունը կանցնի առանց ինտրիգների ու միտված կլինի հայկական ֆուտբոլի առաջընթացին»,-ասված է հաղորդագրությունում:
ՀՖՖ նախագահի ընտրությունները կայանան դեկտեմբերի 23-ին: Առաջադրված են 3 թեկնածու՝ Արմեն Մելիքբեկյանը, Թովմաս Գրիգորյանը և Խորեն Հովհաննիսյանը: