Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը 79-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ, իսկ 87-րդ րոպեին իր ակտիվում գրանցել արդյունավետ փոխանցում՝ օգնելով հաջողության հասնել Անդրեյ Կրամարիչին: Հայ ֆուտբոլիստը եղել է պահեստայինների թվում և փոխարինման մտել ընդմիջումից անմիջապես հետո:
«Հոֆենհայմը» միավորների քանակը հասցրել է 27-ի ու բարձրացել 6-րդ հորիզոնական, թեև հարևանությամբ գտնվող թիմերն այս տուրում իրենց հանդիպումները դեռ չեն անցկացրել:
Ավելի մանրամասն՝ vnews.am