Ճապոնիայում թույլատրել են մարդու գեղձը խոզի օրգանիզմում բուծելու գիտափորձը. NHK
Advertisement 1000 x 90

Ճապոնիայում թույլատրել են մարդու գեղձը խոզի օրգանիզմում բուծելու գիտափորձը. NHK

Ճապոնիայի կառավարությանը կից Պետական փորձագիտական խորհուրդը դեկտեմբերի 23-ին Մեյձիի համալսարանի հետազոտողների խմբին՝ պրոֆեսոր Հիրոսի Նագասիմայի գլխավորությամբ, թույլատրել Է կատարել խոզի օրգանիզմում մարդու ենթաստամոքսային գեղձի բուծման՝ երկրում առաջին գիտափորձը: Այդ մասին հայտնել Է NHK հանրային հեռուստատեսությունը:

Պրոֆեսոր Նագասիմայի խումբը մտադիր Է գենետիկական մանիպուլյացիաների միջոցով խոզի բեղմնավորված ձվաբջիջը զրկել ենթաստամոքսային գեղձ ստեղծելու հնարավորությունից: Այնուհետեւ այնտեղ կներդրվեն մարդու մակածված ցողունային բջիջներ: Խոզի օրգանիզմ վերադառնալուց հետո ձվաբջիջը պետք Է զարգանա որպես ենթաստամոքսային գեղձի սաղմ, որն ունի մարդու օրգանին մոտ հատկանիշներ:

Գիտափորձի ժամանակ ենթադրվում Է սոսկ մինչեւ որոշակի մակարդակ հետեւել գործընթացին: Խոսքն առայժմ չի վերաբերում մարդու օրգանների բուծմանը: Ճապոնիայում առաջվա պես արգելված Է մարդուն փոխպատվաստել կենդանիների օրգանիզմում բուծված օրգաններ:



Նման նյութեր