«Դու մենակ չես». «Միսս Հայաստան» դառնալու երազանքը 8-ամյա Էլենին օգնեց հաղթահարել քաղցկեղը. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Դու մենակ չես». «Միսս Հայաստան» դառնալու երազանքը 8-ամյա Էլենին օգնեց հաղթահարել քաղցկեղը. armeniasputnik.am

8–ամյա Էլեն Մկրտչյանի ամբողջ կյանքը պտտվում է «Միսս Հայաստան» դառնալու երազանքի շուրջ։ Հենց այդ նպատակն էլ փխրուն փոքրիկին մեկ տարի շարունակ ուժ է տվել Յուինգի սարկոմայի դեմ պայքարելու ու այն հաղթահարելու համար։ Նրա առաջին բեմելը չի կայացել վիրահատության ու քիմիաթերապիաների պատճառով։ Էլենը, սակայն, երազանքին ևս մեկ քայլ մոտեցավ վերջերս, երբ հենց արյունաբանական կենտրոնում տոնական մթնոլորտում հայտնեցին նրա բուժված լինելու մասին ու առաջին անգամ հեռուստատեսությամբ ցույց տվեցին։

«Այդ օրը նորից սկսեցի ժպտալ ու լիարժեք հավատալ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Աստծուց անընդհատ համբերություն էի խնդրում, ու Նա մեզ պարգևատրեց»,-արցունքները հազիվ զսպելով, ասաց Էլենի մայրը` Ռիմա Վարդանյանը։Նա պատմեց, որ դստեր մոտ ամեն ինչ սկսվել է նախորդ տարվա նոյեմբերին` կողոսկրերի ցավից, հետո հետազոտության արդյունքները շոկային էին։ Երեխայի մոտ չարորակ ուռուցք էր ախտորոշվել:

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am